Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան (ՎԻԴԵՈ)
10:56
29 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները միայն մեկ բանի մասին են փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։
«Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս իսկ պատճառով ես տեղափոխվել եմ Արցախ և միշտ խոսել եմ դրա մասին։ Ինչպիսի՞ն է այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը. շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմոգոգիան այլևս հնարավոր չէ։ Նա ցանկանում է վերացնել կամ որպես ստրուկների վերաբերվել Արցախում ապրող հայերին: Ալիևի առաջարկած մոդելը նվաստացուցիչ և անպատիվ կյանքն է՝ ատրճանակը մեր ճակատին պահած։ Ուզում եմ վերահաստատել այն ամենը, ինչ ասել եմ Հակոբավանքի իմ ելույթում։ Մենք երբեք դրա հետ չենք համաձայնվի։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես», – նշել է Վարդանյանը Facebook–յան իր էջում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևն Արցախի բնակիչներից պահանջել է «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, դառնալ Ադրբեջանի լոյալ, նորմալ քաղաքացիներ»` սպառնալով իրականացնել «ցանկացած օպերացիա» տարածաշրջանում։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է «լուծարել խորհրդարանը, նախագահը պետք է հանձնվի, նախարարները, պատգամավորները պետք է լքեն իրենց պաշտոնները»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգության և իրավունքների երաշխիքների պահպանման դեպքում։–0–
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են: Աս պահին հաստատված է 10 խաղաղ բնակչի մահ, որոնցից 5-ը երեխաներ են
Արցախի նախագահը հայտարարել է, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը