«Վերջ, թեման փակ է. Ղարաբաղը դարձավ Ադրբեջանի մաս, երբ Փաշինյանը հայտարարեց այդ մասին». Պուտին
13.10.2023,
20:48
Պուտինը-հայտարարել է, որ Հայաստանն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ղարաբաղի տարածքն այժմ չի դարձել Ադրբեջանի տարածք։ Այն վերջնականապես դարձել է Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ անցած տարի Պրահայում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, որով արմատապես փոխվեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն. որոշվեց Ղարաբաղի կարգավիճակը: Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է»,- ասել է նա՝ Բիշքեկում պատասխանելով լրագրողների հարցերին։
Պուտինը նշել է, որ նախորդ տարիներին ամեն ինչ պտտվում էր միևնույն հարցի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի, և նախորդ տասնամյակների ընթացքում «մենք բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղի շուրջ համաձայնությանը»։
«Ի՞նչն է միշտ եղել խնդիրը. պայմանավորվում էինք, որ հանրաքվե պետք է անցկացվի, բայց մի կողմն ասում էր, որ չի կարող նշել այդ հանրաքվեի օրը։ Դա Ադրբեջանն է։ Որովհետեւ եթե ներկա պայմաններում հանրաքվե անցկացվի, անկախ նրանից, թե երբ, վաղը, թե 20 տարի հետո, հանրաքվեի արդյունքը պարզ կլինի։ Եվ դրա համար առաջարկվում էր ուղղակի այս որոշումը թողնել գալիք սերունդներին։ Հայկական կողմը, ընդհակառակը, պնդում էր, որ պետք է նշանակվի հանրաքվեի օրը, և այդ հանրաքվեում որոշվի Ղարաբաղի կարգավիճակը։ Որովհետև նույնպես ելնում էին նրանից, որ եթե հանրաքվեն անցկացվի, թեկուզ 20 տարի անց, ապա բնակչության ներկայիս կազմով արդյունքն ակնհայտ կլինի։ Սա էր խնդրի էությունը, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում, սա էր հիմնական խոչընդոտը՝ կարգավիճակի որոշումը»,- պարզաբանել է Պուտինը։
Այս առնչությամբ ՌԴ նախագահը հավելել է, որ անցյալ տարի Պրահայում Հայաստանի ղեկավարությունը փակել է այս թեման և ասել, որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», նույնիսկ նշել է քառակուսի կիլոմետրերի քանակը և հղում է կատարել 1991թ.-ի պայմանագրին, երբ Նախկին միութենական հանրապետությունների պետական սահմանները որոշվում էին Խորհրդային Միությունում ձևավորված սահմաններով։
«Վերջ, թեման փակ է», - ընդգծել է նա:
Այս համատեքստում ՌԴ ղեկավարը նաև նշել է, որ երբ 2020 թվականի նոյեմբերին համաձայնագիր կնքվեց Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մասին, առաջին հերթին նրանց մանդատը կայանում էր միայն մեկ բանում՝ հրադադարի ռեժիմի մոնիտորինգ։
«Եվ երկրորդ, Ղարաբաղի կարգավիճակը վերջնականապես որոշված չէր, և սա էր, ևս մեկ անգամ կրկնում եմ, խնդրի էությունը։ Երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, այն ժամանակ ստացվեց, որ մեր խաղաղապահները միանշանակ, անկասկած, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում և, իհարկե, հիմաայս, անկեղծ ասած, դժվարին իրադարձություններից հետո, որոնք կապված են հայ բնակչության ելքի հետ, իրավիճակն ամբողջությամբ արմատապես փոխվել է: Բայց ֆորմալ առումով մեր խաղաղապահներն այնտեղ են մինչև 2025 թվականի նոյեմբեր, և իհարկե, մեր գործընկերների հետ երկխոսության ընթացքում մենք պետք է մոտ ապագայում որոշենք և լուծենք այն հարցը, թե ինչ և ինչպես ենք անելու։ Բայց մենք դա կորոշենք բանակցությունների ընթացքում»,- եզրափակել է Պուտինը։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և. 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որի միջոցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
2023 թ.-ի մայիսի 22-ին Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին՝ արցախցիների իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման դեպքում։-0-