436.87
4.38
404.47
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար». Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

21:19
08 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Շուշիի համար մղվող պայքարին։

«Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը 3–4 օր արդեն անդադար ընթանում է տարբեր փուլերով, տարբեր հաջողությունների և անհաջողությունների տատանումներով, վաղը իմ կարծիքով, վերջնական պարզ կլինի։ Չեմ ուզում վաղաժամ հստակ գնահատական տալ, իրավիճակը շատ արագ փոխվում է, վաղը ամեն ինչ պարզ կլինի։ Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար», – ասաց նա։

Հովհաննիսյանը կոչ արեց չտալ վաղաժամ ոչ վատատեսական, ոչ լավատեսական գնահատականներ Շուշիի համար, այլ վստահել հայկական զորքին, որն ամբողջ օրը վարել է համառ և գրագետ պայքար։

«Եթե հարցը վերաբերվում է Շուշիի պատկանելիությանը, Շուշին միշտ էլ հայկական հող է եղել, հայկական քաղաք։ Եթե խոսքը ռազմական գործողությունների մասին է, դրանք այս պահին ընթանում են Շուշիի ներսում և Շուշիի շրջակայքում, մեր զորքերը հերոսական պայքար են մղում` Շուշին պաշտպանելու և որոշ դիրքեր, որտեղ հայտնվել են ադրբեջանական, վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու և լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերադարձնելու ուղղությամբ», – հայտարարեց նա։

Նա տեղեկացրեց, որ հիմա բարդ է ասել, թե ով է վերահսկում այդ տարածք. ամբողջ ցերեկը վաղ առավոտից համառ մարտեր են եղել և դժվար է ասել, թե ումն է նախաձեռնությունը։

«Իրենք երեկ ցերեկը, երեկ գիշերը սկսել էին մեծ խմբերով ներթափանցել քաղաք։ Եվ մերոնք, կատարելով վերախմբավորում, հակառակ գործողություններ են արել։ Այսինքն չկա կողմ, որը որ ունի լիարժեք վերահսկողություն և չունի լիարժեք նախաձեռնողականություն քաղաքի և տարածքների վերահսկողության նկատմամբ։ Բայց ինձ թվում է, որ իրենք չէին պատկերացնում, որ մենք այդպես համառ կդիմադրեինք կոնկրետ Շուշիի համար, քանի որ Շուշին մեզ համար շատ թանկ է», – ասաց նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ
18:15
24 Նոյեմբերի 2023
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով