Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը Ինտերֆաքսին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտի սիրիացի և լիբիացի գրոհայինների տեղափոխման թեմային։
Загружается новость ... "Лево"
«Ցավոք, առաջին հերթին լրատվամիջոցներից ստացվում են տեղեկություններ հակամարտության գոտում Սիրիայից և, հնարավոր է, այլ «թեժ կետերից» գրոհայինների ներկայության մասին։ Ես, օրինակ, տեսել եմ տեսանյութեր, որոնցում գերեվարված գրոհայինները տալիս են հետաքրքիր ցուցմունքներ, ընդ որում արաբերենի սիրիական բարբառով»,– նշել է դիվանագետը։
Երխովի խոսքով, հայտնի «Մարդու իրավունքների սիրիական դիտարանն» անգամ հաղորդում է ղարաբաղյան հակամարտության մեջ ոչ միայն գրոհայինների զանգվածային մասնակցության, այլև այս պահին ավելի քան երկու հարյուր գրոհայինների մահվան մասին։
Դիվանագետը հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և այլ ռուս պաշտոնատարների հայտարարությունների մասին, որոնցում նշվում է, որ «այս օրերին թեժ հակամարտության գոտում գրոհայինների ներկայությունը մեծ վտանգ է ներկայացնում և հանդիսանում է Ռուսաստանի խորը մտահոգության առիթ»։–0–