Թշնամու ցուցակում 3-րդը գնդապետն էր, ով զոհվեց հայրենի Հադրութը պաշտպանելիս (ՎԻԴԵՈ)
10:15
13 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արմատներով Հադրութցի գնդապետ Աշոտ Ղազարյանի զինվորական ճակատագիրը սկիզբ էր առել դեռ մանկուց։ Հետագայում նա ընտրեց հենց զինվորականի կյանքը` հասնելով գնդապետի աստիճանի։ Գնդապետի մարտական ուղին անցել է 1990-ականների, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմով։
2020 թվականին գնդապետը կրկին շտապեց պաշտպանելու հայրենիքն ու իր զինվորների կողքին լինելու։ Հարազատները նշում են, որ նրա անունը թշնամու ցուցակում 3-րդն էր, ով զոհվեց հայրենի Հադրութը պաշտպանելիս։
Գնդապետ Աշոտ Ղազարյանի մասին պատմում են մարտական ընկերներն ու որդին։–0–
ԱԳՆ–ի հայտարարությունը. Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ, Շուշին եղել է, կա և կմնա Արցախի անբաժան մասը, կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի համար
Արցախի պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատարն ինքնակամ լքել է մարտադաշտը, ինչի պատճառով զինծառայողներ են զոհվել ու գերեվարվել, նա կալանավորվել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ