ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը։
Загружается новость ... "Лево"
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Կողմերը քննարկել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կողմից 2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված հայտարարության դրույթների իրագործման հետ կապված հարցերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում բարդ հումանիտար իրավիճակին և դրա հետ կապված խնդիրների լուծմանը։
Անդրադարձել է կատարվել նաև երկկողմ օրակարգի ակտուալ այլ թեմաներին։–0–