ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հրապարակված նրա մեջբերումներից մեկն ամբողջապես չի ներկայացրել իր միտքը՝ «թարգմանության տեխնիկական խնդիրներով պայմանավորված»:
Խոսքը ««Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»
մեջբերման մասին է:
«Իրականում ես նկատի ունեի, որ Հայաստանի Հանրապետության հետ միշտ էլ շփումներ են իրականացվում Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորության շուրջ», - գրել է Բեգլարյանը
Facebook-յան իր էջում:-0-