Ստեփանակերտը քիչ առաջ հրթիռակոծվեց, Մարտունիում թշնամին ծանր հրետանի է կիրառել. ԱՀ ԱԻՊԾ

08.11.2020, 19:09
Ստեփանակերտը քիչ առաջ հրթիռակոծվեց, Մարտունիում թշնամին ծանր հրետանի է կիրառել. ԱՀ ԱԻՊԾ
Ստեփանակերտը քիչ առաջ հրթիռակոծվեց, Մարտունիում թշնամին ծանր հրետանի է կիրառել. ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված, հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։

Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ 

Загружается новость ... "Лево"

«ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։–0–