ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով:
Այս մասին հայտնում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն:
«Հարգելի՛ քաղաքացիներ, հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի բաշխիչ ցանցի 9-րդ գոտում(Գոշ, Թումանյան, Առաքելյան, Աբովյան, Ազատամարտիկների, Մանուկյան, Մետաքսագործների, Սարոյան փողոցներ): Քանի որ իրավիճակը վթարային էր, հնարավոր չէր կանխատեսել և նախապես զգուշացնել ջրօգտագործողներին: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն անում է հնարավորը՝ խնդիրները շուտափույթ կարգավորելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը», - նշում են ընկերությունից:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում