Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում պայթյուններ են գրանցվել.ԱԻՊԾ–ն պարզաբանում է (ՖՈՏՈ)

25.08.2021, 12:52
Արտակարգ իրավիճակների ծառայությունը պարզաբանում է Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում գրանցված պայթյունների պատճառը.ՖՈՏՈ
Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում պայթյուններ են գրանցվել.ԱԻՊԾ–ն պարզաբանում է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ, հաղորդում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը: 

Գերատեսչությունից հորդորում են խուճապի չմատնվել: Իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո: 

«Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ» – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–