ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 17-ին ժամը 06:30-ին ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցում գտնվող Ազատամարտիկների անվան պուրակում դի կա, հաղորդում է Արցախի ոստիկանությունը։
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ դա Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ա.Ա.-ի դին է։
Վերջինս, ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 04:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում իրեն պատկանող ատրճանակով ինքնասապանություն է գործել:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում