ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտ այլ հատվածների ուղղությամբ, որի արդյունքում տուժել են քաղաքացիականներ և քաղաքացիական օբյեկտներ։
Загружается новость ... "Лево"
Այս մասին նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook–յան էջում` հղում անելով Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանին։
«Կա առնվազն 4 վիրավոր, առկա է նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսօր հակառակորդը մի քանի անգամ հրետակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով կան բազմաթիվ վնասվածքներ և վիրավորներ։
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-