525.85
7.42
476.44
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների բնակիչները նոր քաղաքապետեր են ընտրել

13:52
09 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ԿԸՀ–ը ներկայացրել է Ստեփանակերտում և հանրապետության մյուս համայնքներում սեպտեմբերի 8–ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։

Քվեարկության նախնական արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել են ԿԸՀ–ի կայքում, Ստեփանակերտի նոր քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը, որի օգտին քվեարկել է 7787 մարդ քվեարկությանը մասնակցած 21 հազար 615 բնակչից։

Նրա գլխավոր մրցակիցը` Գրիգորի Սահակյանը, հավաքել է 4765 ձայն։ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին մասնակցել են նաև Արեգ Ավագյանը (3125 ձայն), Արմեն Հակոբյանը (3059) և Արայիկ Ավանեսյանը (2108)։

ԿԸՀ–ի տվյալներով, Ասկերանի քաղաքապետ է ընտրվել Մանվել Աղաջանյանը (469 ձայն)։ Այս պաշտոնին հավակնում էին նաև Արմեն Բախշինյանը (421 ձայն) և Նվեր Գաբրիելյանը (304 ձայն)։

Հադրութի քաղաքապետ է ընտրվել Վահան Սավադյանը, որի թեկնածության օգտին քվեարկել է 676 բնակիչ։ Նախընտրական քարոզարշավում Սավադյանի մրցակիցն էր Արծվիկ Հայրապետյանը, որի թեկնածության օգտին քվեարկել է 565 բնակիչ։

Մարտակերտում անցկացված ընտրություններում հաղթել է Միշա Գյուրջյանը (945 ձայն), մյուս թեկնածուներն` Արսեն Ավանեսյանն ու Լևոն Ստեփանյանը ստացել են համապատասխանաբար 540 և 266 ձայն։

Մարտունու նոր քաղաքապետ է ընտրվել Հայկ Սարգսյանը, ով ստացել է 1292 ձայն։ Մյուս թեկնածուն` Վադիմ Դանիելյանը, ստացել է 1051 ձայն, իսկ Արտակ Վարդանյանի թեկնածության օգտին քվեարկել է 44 մարդ։ 

Քարվաճառի քաղաքապետ է ընտրվել Սերգեյ Չիլինգարյանը, ով ստացել է 210 ձայն, իսկ նրա մրցակիցը` Սերոբ Նալթակյանը, ստացել է 190 ձայն։

Շուշիի նոր քաղաքապետ է ընտրվել Արծվիկ Սարգսյանը, նրա թեկնածության օգտին քվեարկել է 879 մարդ։ Սամվել Աղաջանյանը ստացել է 529 ձայն, Վլադիկ Համբարձումյանը` 56 ձայն, Արթուր Հայրապետյանը` 184 ձայն, Խաչատուր Հայրիյանը` 120 ձայն։                                 

Բերդձոր քաղաքը կգլխավորի Նարեկ Ալեքսանյանը, ով ստացել է 306 ձայն։ Նրա մրցակիցը` Հենրիխ Աղաջանյանը, ստացել է 232 ձայն,  Համբարձում Արզանյանը` 33 ձայն, Տիգրան Բրուտյանը` 25 ձայն, Անահիտ Չարչյանը` 52 ձայն, Արթուր Սահակյանը` 261 ձայն և Կարեն Սահակյանը` 48 ձայն։–0– 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:38
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է համանախագահների տարածաշրջան այցելելու ժամկետները
Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ:
20:41
11 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Փաշինյանն այսօր Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
20:18
11 Հոկտեմբերի 2019
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ:
16:33
08 Հոկտեմբերի 2019
Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին:
20:21
04 Հոկտեմբերի 2019
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»:
19:48
03 Հոկտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ն անցկացրել է մարտավարական զորավարժություններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
17:05
03 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովի քննադատությանը` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
16:57
30 Սեպտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները ռազմավարական զորավարժությունների շրջանակում իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ (ՎԻԴԵՈ)
ՊԲ-ի ստորաբաժանումները ծավալվել են պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:
12:41
27 Սեպտեմբերի 2019
Մահացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ևս մեկ մասնակից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը:
13:44
25 Սեպտեմբերի 2019
Արցախում հակառակորդի անօդաչու սարք է խոցվել (ՖՈՏՈ)
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի անօդաչու թռչող սարքը։
19:49
24 Սեպտեմբերի 2019
«Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են». Տոնոյանը`դիվերսիոն ներթափանցման փորձի մասին
«Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են». Տոնոյանը`դիվերսիոն ներթափանցման փորձի մասին: