423.85
4.07
402.21
+16
Եղանակը Երևանում
Հայ

Սպառնում էր սպանել երեխաներին.Մարտակերտի տներից մեկը ներխուժած ադրբեջանցին ձերբակալվել է

11:26
26 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով Արցախի դատախազությանը։ 

Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ 

«Ջ․Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։ Սույն դեպքի հանգամանքների վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Загружается новость ... "Лево"

«Միաժամանակ հարկ ենք համարում արձագանքել սույն դեպքի շուրջ երեկվանից սկսված հրապարակումներին։ ԱՀ դատախազությունն անընդունելի է համարում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն ու ռազմական ոլորտին վերաբերող տեղեկությունների տարածման, հրապարակման, համացանցային տիրույթ ներբեռնելու և ինքնագործունեության նմանատիպ այլ դրսևորումները։ Դրանք հաճախ կարող են առաջացնել անդառնալի հետևանքներ, խոչընդոտել այլ հանցագործությունների արագ կանխման, խափանման և դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման գործին, առաջացնել չհիմնավորված խուճապ կամ անվերահսկելի ու անկառավարելի վիճակ՝ իր բոլոր բացասական հետևանքներով, որոնք կարծում ենք հասկանալի ու կռահելի են։ Նման դրսևորումները զուգորդվում են նաև մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակմամբ, տուժողի բնակարանի, ինքնության կամ անձնական այլ տվյալների բացահայտմամբ, որը ևս ենթակա է բացառման: Երբ իրավապահ մարմինները քննարկում են հակառակորդի կողմից հնարավոր դիվերսիոն գործողության կազմակերպման կամ հանցավոր խմբի կողմից ԱՀ տարածք ներթափանցելու և լրտեսելու հնարավոր վարկածները, որոնց պատշաճ քննարկումը և հանցավորներին հայտնաբերելու հնարավորությունը ուղղակիորեն փոխկապակցված է հանցակցի բացահայտման դեպքի գաղտնիության հետ, իսկ դրան զուգահեռ՝ ԱՀ քաղաքացիների կամ այլ անձանց կողմից ընթանում է դեպքի հանգամանքների ինքնագլուխ լուսաբանում կամ տարածում, ապա այդպիսի իրավիճակում հաջողության հասնելու հնարավորությունը գրեթե զրոյացվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Գերատեսչությունից նաև նշում են, որ այդպիսի իրավիճակներից խուսափելու համար կարևոր են իրավապահ մարմինների մասնագիտական որակները, այս կամ այն քննչական գործողության կազմակերպման օպերատիվությունն ու գաղտնիության ապահովման հմտությունները, սակայն քաղաքացիների կողմից քաղաքացիական գիտակցություն, համբերատար զսպվածություն ցուցաբերելը, այս կամ այն լուրը առաջինը տարածողի` հանրորեն վտանգավոր հետևանքներ ծնող գայթակղությունից զերծ մնալու պարտադիրության գիտակցումն անհրաժեշտություն է: 

«Հավաստիացնում ենք, մերօրյա արտաքին ու ներքին սպառնալիքների, վտանգների պայմաններում ԱՀ դատախազությունը բաց ու հրապարակային է աննախադեպ չափով` պատրաստ պատասխանել հրապարակման ենթակա ու գաղտնիք չպարունակող տեղեկության վերաբերյալ ցանկացած հարցման: Ուստի նման իրավիճակներում առավել նպատակահարմար է ապավինել տեղեկության ստացման սահմանադրական իրավունքներին», – նշում են Արցախի դատախազությունից:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:57
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. Փաշինյան
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերն ու հետագա քայլերը
13:30
02 Հոկտեմբերի 2023
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
12:50
02 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից, ընթանում են բանակցություններ
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից
11:56
02 Հոկտեմբերի 2023
Ուղեցույց բռնի տեղահանված արցախցիների համար. ի՞նչ անել, ու՞ր դիմել, որտե՞ղ ստանալ օգնություն
Ուղեցույց բռնի տեղահանված արցախցիների համար
22:03
01 Հոկտեմբերի 2023
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով (ՎԻԴԵՈ)
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով
21:57
01 Հոկտեմբերի 2023
Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում
Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում
12:01
01 Հոկտեմբերի 2023
Ամայացած Ստեփանակերտ, Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց (ՎԻԴԵՈ)
Ամայացած Ստեփանակերտ, Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց. ՎԻԴԵՈ
11:25
01 Հոկտեմբերի 2023
Ալիևը հանձնարարել է քանդել «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը
Ալիևը հանձնարարել է քանդել «Դեդո-Բաբո»-ն
00:03
01 Հոկտեմբերի 2023
Իսկական հերոս. 12-ամյա Կարենը, 40 ժամ ղեկին, ընտանիքին բերել, հասցրել է Հայաստան
Իսկական հերոս. 12-ամյա Կարենը, 40 ժամ ղեկին, ընտանիքին բերել, հասցրել է Հայաստան
22:12
30 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին
Ադրբեջանում ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար և օգնական Դավիթ Բաբայանը
21:14
30 Սեպտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսվում է բնակության ծախսերի աջակցության ծրագիր
14:47
29 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները Լաչինում ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
Ադրբեջանցիները քիչ առաջ Լաչինում ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին