ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Միլիարդատեր և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը, ով համաձայնել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը,
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Սոչիի գագաթնաժողովի ավարտին ընդունված հայտարարությունը։
«Ցավոք, բանակցությունները չի կարելի հաջողված համարվել: Վերջնական տեքստում չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը մնում է բաց: Նաև ոչ մի տեղ չի ասվում, որ ռուս խաղաղապահները կշարունակեն ապահովել խաղաղությունը և կմնան Արցախում՝ զսպելով կողմերին ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից մինչև չգտնվի քաղաքական լուծում ։ Բացակայում է նաև այն հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցի լուծման բանակցություններում, միջազգային միջնորդությամբ, ներգրավվում են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները», – ասել է Վարդանյանը։
«Հուսով եմ, որ Սոչիի ձևաչափով բանակցությունները կշարունակվեն և կհանգեցնեն ցանկալի արդյունքի: Մենք պետք է մեր բոլոր գործողություններով ցույց տանք, որ Արցախի հետ կարելի է և պետք է հաշվի նստել: Քանի որ կա սուբյեկտ, պետք է հայտնվի նաև սուբյեկտայնություն: Սա այն նպատակներից մեկն է, որը ես ու իմ թիմը դնում ենք մեր առջև Արցախում», – ասել է Վարդանյանը։–0–