410.04
4.03
388.59
+24
Եղանակը Երևանում
Հայ

Սոցցանցում գրել են լրտեսների կողմից Հադրութում ԱՀ նախագահին պատկանող հողերի ու գույքի վաճառքի մասին. Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է

18:09
14 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչեցին մի շարք հայտարարություններ այն մասին, որ նախքան պատերազմը Արցախի Հանրապետության նախագահը օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները, հաղորդում է Արցախի դատախազությունը:

Նման բովանդակությամբ հաղորդում էր ներկայացվել նաև ԱՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պահանջվել ու տեղեկություններ են ստացվել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից ու ԱՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից:

Ստացված տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ և ավելի վաղ ԱՀ նախագահին և նրա ընտանիքի անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող գույքի, այդ թվում բաժնետոմսերի օտարում, այլ անձի տեղի չէր ունեցել:
«Գույքի միջնորդավորված օտարման հնարավոր դեպքերը վերհանելու համար ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից օպերատիվ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին, սակայն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույնպես նման դեպքեր չեն հայտնաբերվել», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Սույն թվականի փետրվարի 11-ին ֆեյսբուքյան օգտատեր Boris Murazi-ին կատարել էր գրառում հետևյալ բովանդակությամբ. «ԱԱԾ-ն բացահայտել է լրտեսների մի խմբի, որոնք պատերազմից առաջ վաճառել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հողերն ու գույքը, այն շրջաններում, որոնք հանձնվեցին վերջին պատերազմում։ Չարագործները վաճառված ամբողջ գույքի գումարով Ռոստովում գնել են հազարավոր հեկտարներով հողեր և գրանցել Արայիկ Հարությունյանի անունով»:

Րոպեներ անց, հրապարակված տեքստում կատարվել է խմբագրում, որին ավելացվել է մեկ նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «ԱԱԾ հումորի գլխավոր վարչություն»:

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը առաջիկայում կդիմի ֆեյսբուքյան հիշյալ օգտատիրոջը՝ իր ձեռքի տակ առկա՝ հրապարակման իսկությունը հավաստող կամ դրա մասին վկայող փաստերը ԱՀ դատախազությանը տրամադրելու առաջարկությամբ:

«Միաժամանակ ցանկանում ենք իրազեկել, որ հանրությանը հուզող այս կամ այն հայտարարությունների քննության ընթացքում քննչական մարմինը կոչված է ոչ թե «ստեղծելու» ապացույցներ, այլ փաստագրելու, դատավարական կարգով ամրագրելու և գնահատելու դրանք, հետևաբար, եթե որևէ մեկը վերը ներկայացված հարցի վերաբերյալ տիրապետում է ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալի, ապա այն կարող է ներկայացնել ԱՀ դատախազությանը (անձնական տվյալների գաղտնիության անհրաժեշտության դեպքում գաղտնիությունը երաշխավորում ենք)՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնելու և իրավական գնահատման ենթարկելու համար: Հակառակ պարագայում նման հայտարարությունները ընդամենը ծառայում են որպես հազարավոր արցախաբնակների ու տեղահանված մեր հայրենակիցների գերլարված նյարդերը անընդհատ թմբկահարելու, գրգռելու գործիք», - նշել են Արցախի դատախազությունից:-0-

мурази.PNG

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:49
28 Սեպտեմբերի 2023
Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա
11:38
28 Սեպտեմբերի 2023
Արցախի Խաչեն գյուղից հայտնաբերվել ու Ստեփանակերտ է տեղափոխվել անհետ կորած համարվող 6 բնակիչ
Ուրախ լուր. Արցախի Խաչեն գյուղից հայտնաբերվել ու Ստեփանակերտ է տեղափոխվել անհետ կորած համարվող 6 բնակիչ
11:15
28 Սեպտեմբերի 2023
Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Արցախի նախագահի խորհրդական, նախիկին արտգործնախաար Դավիթ Բաբայանը հայտարարություն է տարածել
10:49
28 Սեպտեմբերի 2023
2024թ.-ի հունվարի 1-ից Արցախը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիր
2024թ.-ի հունվարի 1-ից Արցախը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել
15:48
26 Սեպտեմբերի 2023
Քաղաքագետը բացառել է Ղարաբաղում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
Որևէ նման հնարավորություն գոյություն չունի, հայտարարեց Կվկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ԼՂ–ում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
14:35
26 Սեպտեմբերի 2023
Ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով. նախկին պետնախարար
Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, որ ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով
13:25
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից Երևանի ԲԿ–ներ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա, նրանց վիճակը կայուն ծանր է
Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն
12:35
26 Սեպտեմբերի 2023
Արցախում նախօրեին հայտնաբերվել է 10 քաղաքացի որոնողական աշխատանքների արդյունքում
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին
11:43
26 Սեպտեմբերի 2023
ԱՄՆ-ն կողմ է ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելուն և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը
10:24
26 Սեպտեմբերի 2023
290 մարդ տուժել է Արցախում խոշոր պայթյունի հետևանքով, կան տասնյակ զոհեր
Պայթյունից տուժած  տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
10:08
26 Սեպտեմբերի 2023
Ուղղաթիռով բժշկական թիմը մեկնեց Ստեփանակերտ` օգնության հասնելու պայթյունից տուժածներին
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման
00:05
26 Սեպտեմբերի 2023
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում  պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը