Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. նոր կադրեր օդից (ՎԻԴԵՈ)
20:18
04 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացման կադրերը, որոնք նկարահանվել են օդից։
Загружается новость ... "Лево"
«Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. գործողություն #գյոռբագյոռ», – նշել է նա Facebook–յան իր էջում։
ՊԲ–ից հայտնել էին, որ կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:–0–