«Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են». Տոնոյանը`դիվերսիոն ներթափանցման փորձի մասին

24.09.2019, 19:49
«Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են». Տոնոյանը`դիվերսիոն ներթափանցման փորձի մասին:
«Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են». Տոնոյանը`դիվերսիոն ներթափանցման փորձի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ադրբեջանցի զինծառայողների կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը։

Загружается новость ... "Лево"

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: ՊՆ–ից հավելել են նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

«Չեմ կարող ասել՝ ինչո՞վ է պայմանավորվում, թե՛ գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե՛ ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ, շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են», – նշեց Տոնոյանն` ավելացնելով, որ «այս պահին պատասխան տալու չունենք»։

«Հակառակը, մեր հումանիտար պարտքը կատարել ենք, պաշտպանական բանակը իրականացրել է այն, ինչ պետք է իրականացներ։ Երեկ երեկոյան դիակը փոխանցվել է ադրբեջանական կողմին», – նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:–0–