415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ

11:24
23 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–յան իր էջում գրառում է կատարել` շնորհավորելով դպրոցների շրջանավարտներին։

«Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է», – նշել է նա:

Նա ասել է, որ դպրոցն ավարտելուց հետո կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու:

«Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում պետք է լինեք առաջատարը: Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ», – ընդգծել է Արցախի նախագահը:

Նա «Վերջին զանգի» առթիվ շնորհավորել շրջանավարտներին և ր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:40
26 Մայիսի 2023
Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումն Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ
Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումն Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ
14:46
25 Մայիսի 2023
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
12:09
24 Մայիսի 2023
Դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները. ԱՀ նախագահն ուղերձ է հղել (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին երեկոյան ուղերձ է հղել՝ հրատապ արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ. ՎԻԴԵՈ
14:02
23 Մայիսի 2023
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
00:43
23 Մայիսի 2023
Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան. Արցախի նախկին նախագահները մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը
Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան. Արցախի նախկին նախագահները մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը
00:08
23 Մայիսի 2023
Առ ոչինչ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Փաշինյանի ցանկացած հայտարարություն. Արցախի ԱԺ-ն հայտարարություն ընդունեց
Քիչ առաջ ավարտվեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստը՝ հրատապ հարցերի օրակարգով
23:49
22 Մայիսի 2023
Այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար. Արցախի ԱԺ նախագահ
Թովմասյանը կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել Արցախի՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու և արարելու կամքին

11:27
22 Մայիսի 2023
Ադրբեջանը խախտել է հրադադարն Արցախում` կիրառելով հրաձգային զենք
Հայկական կողմը կորուստներ չունի
10:52
19 Մայիսի 2023
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել` խախտելով հրադադարը
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել` խախտելով հրադադարը
15:29
18 Մայիսի 2023
Արցախի ԱԺ նախագահը կոչով դիմել է Արայիկ Հարությունյանին
Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն. Արցախի ԱԺ նախագահը կոչով դիմել է Արցախի նախագահին
15:26
16 Մայիսի 2023
Արդյո՞ք ՀՀ–ն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. ԱԳ փոխնախարարը մեկնաբանում է (ՎԻԴԵՈ)
Արդյո՞ք ՀՀ–ն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. ԱԳ փոխնախարարը մեկնաբանում է. ՎԻԴԵՈ