395.93
6.5
396.21
+1
Եղանակը Երևանում
Հայ

Սարսանգի ջրամբարի մոտ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են ջրային ռեսուրսների օգտագործման տարբերակները

13:47
24 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 22-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել՝ Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների և հարցերի պատճառ է դարձել:

Այդ կապակցությամբ Արցախի տեղեկատվական շտաբն իրազեկում է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման և հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ Հանրապետության մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար:

Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը: Առաջիկայում քննարկումները կշարունակվեն և որոշումները կկայացվեն Արցախի Հանրապետության շահերից ելնելով՝ հիմք ընդունելով և՛ էլեկտրաէներգիայի արտադրության, և՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում:

«Թեև ըմբռնումով ենք մոտենում Արցախի Հանրապետության պետական մարմիններին ուղղված քննադատություններին, այդուհանդերձ, ցանկանում ենք հայտնել, որ Արցախի իշխանությունները որևէ իրադարձություն թաքցնելու նպատակ չեն հետապնդում, առաջնորդվում են բացառապես Արցախի Հանրապետության և արցախցու շահով՝ ստեղծված իրավիճակում նրբանկատորեն ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցները՝ պետության և հանրության անվտանգության մակարդակը բարձրացնելու, լարվածություն ծնող երևույթները չեզոքացնելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:19
07 Նոյեմբերի 2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում
17:48
06 Նոյեմբերի 2022
Արցախում ականի պայթյունից 32-ամյա քաղաքացի է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից 32-ամյա քաղաքացի է վիրավորվել
12:33
04 Նոյեմբերի 2022
ՀՐԱՏԱՊ. Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարար
Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարար
11:15
04 Նոյեմբերի 2022
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, քննարկվել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում՝ իշխանությունների հետագա անելիքները
12:52
03 Նոյեմբերի 2022
Վարդանյան. ՀՀ ղեկավարությունն Արցախի փոխարեն որոշելու մանդատ չունի
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ ՀՀ ղեկավարությունը չունի մանդատ Արցախի փոխարեն որոշելու, թե ինչպես են նրանք ապրելու
11:26
03 Նոյեմբերի 2022
Սոչիի բանակցությունները չի կարելի հաջողված համարել. Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Սոչիի բանակցությունները չի կարելի հաջողված համարել, վերջնական տեքստում չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը
15:56
31 Հոկտեմբերի 2022
Պուտին. պետք է ինչ–որ ժամանակ ավարտել ղարաբաղյան հակամարտությունը
Պուտինը հայտարարել է, որ պետք է ինչ–որ ժամանակ ավարտել ղարաբաղյան հակամարտությունը
22:53
30 Հոկտեմբերի 2022
Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում. Արցախի նախագահ
Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում, հայտարարել է Արայիկ Հարությունյանը. ՖՈՏՈ
22:48
30 Հոկտեմբերի 2022
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել
13:49
21 Հոկտեմբերի 2022
Արցախի նախագահը պատմել է Ադրբեջանի հետ երկխոսության մասին
Արցախի նախագահը պատմել է Ադրբեջանի հետ երկխոսության մասին
13:03
20 Հոկտեմբերի 2022
Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը
Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը
15:14
17 Հոկտեմբերի 2022
Արցախում անհայտ անձը սղոցով կտրել է բանկոմատի պահոցը և հափշտակել շուրջ 7մլն դրամ
Արցախում անհայտ անձը սղոցով կտրել է բանկոմատի պահոցը և հափշտակել շուրջ 7մլն դրամ