Սաֆրաստյան. «Ադրբեջանի բանակում խուճապ է, նրանք հույսը կորցրել են»

02.10.2020, 18:14
Սաֆրաստյան. «Ադրբեջանի բանակում խուճապ է, նրանք հույսը կորցրել են»     
Սաֆրաստյան. «Ադրբեջանի բանակում խուճապ է, նրանք հույսը կորցրել են»
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրումԱրցախում ինչ–որ բանի հասնելու համար, ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ուրբաթ ասուլիսի ժամանակ։

«Այնպիսի զգացում է, որ ադրբեջանական բանակում տիրում է խուճապ, և մենք հիմա այն բանի վկաներն ենք, որ ադրբեջանական բանակը Թուրքիայի օգնությամբ փորձում է հասնել հաջողության։ Ես կասեի, որ նրանք հույսը կորցրել են», – ասաց նա։

Թուրքագետի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը չի կարողանում շարունակել իր ագրեսիան, չնայած Թուրքիայի օգնության։

«Այդ պատճառով ես կանխատեսում եմ, որ ռազմական գործողությունները երկար չեն շարունակվի։ Հետագա քաղաքական զարգացումները հիմնականում պայմանավորված են աշխարհաքաղաքական գործոններով, թե որքանով Ռուսաստանն իր մեջ ուժ կգտնի դիմադրել այս թուրքական էսկալացիային։ Եթե Ռուսաստանը կկարողանա հավաքվել և դրսևորել վճռականություն, ապա կարծում եմ, որ Թուրքիային չի հաջողվի իրականացնել իր նպատակները տարածաշրջանում ռուսական ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ», – ասաց Սաֆրաստյանը։–0–