ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստ-Արմենիա/. Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել: Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության:
Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:
Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊԲ հաղորդմամբ,հակառակորդի
թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է: