394.53
7.05
409.82
+27
Եղանակը Երևանում
Հայ

Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան հատվածում. Արցախի ՏԿԵՆ

12:15
30 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

«Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու ժամանակավոր այդ հատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհը։ Նոր երթուղին արդեն գործում է, մինչև Արցախը Հայաստանին կապող միջանցքի հիմնական ճանապարհահատվածի կառուցման ավարտը: Ներկայում ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ ու վերահսկողություն են իրականացնում»,– ասել է Պետրոսյանը։

Նրա հավաստմամբ` ճանապարհն ամբողջ տարվա ընթացքում սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության հետ խնդիր չի առաջանալու։

Օգոստոսի 29-ին Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 30-ին ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։ ՆԳՆ-ի հաղորդագրությանը նախորդել էր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ նշվել էր, որ 2020 թ. -ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են: Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում էր կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:

Օգոստոսի սկզբին Ստեփանակերտը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահների միջոցով պահանջել է կազմակերպել Արցախի և Հայաստանի միջև հաղորդակցությունը նոր երթուղով:

Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի բնակիչներն իրազեկվել էին, որ օգոստոսի 25-ից հետո այդ տարածքում չեն լինի ռուս խաղաղապահներ, այդ պատճառով նրանք պետք է առաջիկայում հեռանան իրենց տներից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:15
28 Սեպտեմբերի 2022
Ամենամեծ վտանգը Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է. Քոչարյանն` արցախյան հարցում ռիսկերի մասին
Քոչարյանը հայտարարեց, որ Արցախի հարցում իշխանության կողմից որևէ քայլ չի արվում իրավիճակը շտկելու համար
22:55
19 Սեպտեմբերի 2022
Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արցախի նախագահ (ՎԻԴԵՈ)
Արայիկ Հարությունյանի խոսքով, Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. ՎԻԴԵՈ
13:17
12 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանն Արցախում մոտ 30 րոպե կրակ է բացել բնակելի տների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանն Արցախում մոտ 30 րոպե կրակ է բացել բնակելի տների ուղղությամբ. ՖՈՏՈ
11:54
12 Սեպտեմբերի 2022
ԱՄՆ–ն 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար
ԱՄՆ–ն 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար
13:22
08 Սեպտեմբերի 2022
Արցախի նախագահը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը
Արայիկ Հարությունյանն ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին
10:47
08 Սեպտեմբերի 2022
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
16:03
07 Սեպտեմբերի 2022
Պուտին. ամենազգայուն հարցերից մեկը Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված մթնոլորտն է
Պուտինը չորեքշաբթի Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանք մշտական կապի մեջ են Ղարաբաղի թեմայով
10:54
02 Սեպտեմբերի 2022
Հայաստանը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղում անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին. Փաշինյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31–ամյակի առիթով
15:26
31 Օգոստոսի 2022
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
15:06
29 Օգոստոսի 2022
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով. Արցախի ԱԽ
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով
10:15
29 Օգոստոսի 2022
Ստեփանակերտում նշել են Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի ուղղությունը
Ստեփանակերտում նշել են Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի ուղղությունը