Reuters. Ռուսաստանի և Թուրքիայի միջև ծագել են տարաձայնություններ Արցախում խաղաղապահների հարցի շուրջ
23.11.2020,
22:41
Reuters. Ռուսաստանի և Թուրքիայի միջև ծագել են տարաձայնություններ Արցախում խաղաղապահների հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հետ, գրում է ՌԲԿ–ն` հղում անելով Reuters–ին, որը մեջբերում է իր աղբյուրի խոսքերը։
Տարաձայնությունները կապված են այն բանի հետ, որ թուրքական կողմը ցանկանում է բացել միասնական համակարգող կենտրոնից անկած դիտորդական կետ։
Նոյեմբերի 11–ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են հուշագիր համատեղ մոնիտորինգային կենտրոն ստեղծելու մասին, որը վերահսկելու է Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։ Կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։ Միաժամանակ ռուս խաղաղապահները տարածաշրջանում տեղակայել են 23 դիտորդական դիրք։
Reuters–ի տվյալներով, Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ մոնիտորինգային առաքելության պարամետրերի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Սակայն Անկարան պնդում է սեփական դիտորդական կետի ստեղծման վրա, որը կգործի համատեղ մոնիտորինգային կենտրոնից անկախ։
«Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի համար պարտադիր չէ տեղակայել դիտորդական կետ տարածաշրջանում, որը կգործի միասնական կենտրոնից անկախ։ Սակայն դա սկզբունքային է Թուրքիայի համար», – մեջբերում է գործակալությունը թուրքական կողմի զրուցակցի խոսքերը։
Ինչպես պարզաբանել է աղբյուրը, այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, և Թուրքիան փոխզիջումային լուծման հույս ունի։–0–
Загружается новость ... "Лево"