ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում ուժեղացրել է խաղաղապահ համակազմը Արևելյան ռազմական օկրուգից ժամանած հատուկ նշանակության բժշկական ջոկատով։ Հակամարտության գոտում հայտնվել են նաև «Լեեր 3» ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ռուսական նորագույն համալիրները,
«Իզվեստիա»–ին հայտնել են ՌԴ ՊՆ–ից։
Загружается новость ... "Лево"
Նրանցից յուրաքանչյուրի կազմում կան անօդաչուներ, որոնք կարող են բջջային հեռախոսներին ուղարկել տեքստային, ձայնային և վիդեո հաղորդագրություններ։ Այդ ԱԹՍ–ներն օգտագործվելու են հումանիտար օպերացիաների ժամանակ բնակչությանն իրազեկելու համար։ «Լեեր 3»–ը նմանատիպ խնդիրներ է լուծել նաև Սիրիայում։
2015թ.–ից օգտագործվող այս համալիրի առաջնահերթ խնդիրն էր GSM ստանդարտի բջջային կապի ազդակների խլացումը։ Երկու տարի անց այդ համալիրի հնարավորություններն ընդլայնվեցին` 3G և 4G ժամանակակից ցանցերը ճնշելու համար, ավելացվեց նաև գործողության հեռավորությունը։
«Լեեր 3»–ը կարող է ժամերով թռչել տարածքում` ստեղծելով բջջային աշտարակի իմիտացիա։ Ընդ որում, համակարգն աշխատում է անգամ այն շրջաններում, որտեղ ընդհանրապես չկա բջջային ծածկույթ կամ այն շատ թույլ է։
Օտարերկրյա և խաղաղապահ օպերացիաների համար ակտուալ է նաև բջջային ազդանշանի ճնշման ֆունկցիան։ Հաշվի առնելով այն, որ հիմա շատ տարածված է պայթեցնել ականներն իրենց ամրակցված հեռախոսներին զանգ կատարելու միջոցով, ԱԹՍ–ները կարելի է օգտագործել նաև փախստականների ու բեռների շարասյուները պաշտպանելու համար։–0–