492.22
6.86
466.87
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական նոր սադրանքներ. Փաշինյանը զգուշացրեց Պուտինին

21:02
31 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. Տեղի է ունեցել հեռախոսազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը և ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլև որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ:

Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին՝ բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ: 

Загружается новость ... "Лево"

«Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները և ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր է առաջացնում և ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար: 

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարևորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:07
11 Մայիսի 2022
Ձերբակալվել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը Ստեփանակերտի հրապարակում հնչած կրակոցների գործով
Ստեփանակերտի հրապարակում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը
23:05
10 Մայիսի 2022
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում այսօր հրաձգություն է տեղի ունեցել
12:38
03 Մայիսի 2022
Արցախի առանձնատներից մեկում թաղված վիճակում երկու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով
Արցախի առանձնատներից մեկում թաղված վիճակում երկու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով
13:06
29 Ապրիլի 2022
Փաշինյան. խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ, այլ Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքներն ու ապագան երաշխավորելու օրակարգ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն այսօր Արցախի նախագահի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ. ՎԻԴԵՈ
15:05
27 Ապրիլի 2022
Դադարեցվել է Ստեփանակերտի և գործող գազալցակայանների գազամատակարարումը
Դադարեցվել է Ստեփանակերտի և գործող գազալցակայանների գազամատակարարումը
12:13
27 Ապրիլի 2022
ՄԱԿ–ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ՄԻՊ–ի զեկույցը
ՄԱԿ–ում որպես  պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ՄԻՊ–ի զեկույցը
11:54
27 Ապրիլի 2022
ԱՄՆ–ն դեմ է Արցախի հարցով ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես Ադբերջանի կողմից. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դեմ  է Արցախի հարցով ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես Ադբերջանի կողմից
19:13
25 Ապրիլի 2022
ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն. Արցախի նախագահն անդրադարձել է Արցախի կարգավիճակին
ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն. Արցախի նախագահն անդրադարձել է Արցախի կարգավիճակին
19:30
24 Ապրիլի 2022
Սոցցանցերում տեղեկություն է տարածվել Ստեփանակերտի բնակչության տարհանման մասին, Արցախի տեղեկատվական շտաբը մեկնաբանում է
Սոցցանցերում տեղեկություն է տարածվել Ստեփանակերտի բնակչության տարհանման մասին, Արցախի տեղեկատվական շտաբը մեկնաբանում է
16:07
22 Ապրիլի 2022
Փաշինյանը պատասխանել է «Արցախը հանձնելու մասին» մեղադրանքներին
Փաշինյանը պատասխանել է «Արցախը հանձնելու մասին» մեղադրանքներին
15:45
22 Ապրիլի 2022
Փաշինյանն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականներին
Փաշինյանն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականներին
10:40
21 Ապրիլի 2022
Արցախի ԱԳ նախարար. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Արցախի հաշվին չի կարող տեղի ունենալ
Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Արցախի հաշվին չի կարող տեղի ունենալ