403.63
6.71
404.56
+28
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ ՊՆ-ն կրկին մատնանշել է շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը

21:06
03 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբն արձանագրել է, որ օգոստոսի 3-ին շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած տեղեկագրում:

«Արձանագրվում է իրավիճակի սրացում զորախմբի պատասխանատվության գոտում: Սարիբաբա բարձունքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասվում է տեղեկագրում:
Օգոստոսի 2-ի տեղեկագրում նույնպես ՌԴ ՊՆ-ն մատնանշել էր, որ օգոստոսի 1-ին հրադադարի ռեժիմը խախտել էր Ադրբեջանը:

Արցախում լարված իրավիճակի մասին

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:26
31 Օգոստոսի 2022
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
12:15
30 Օգոստոսի 2022
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան հատվածում. Արցախի ՏԿԵՆ
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում
15:06
29 Օգոստոսի 2022
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով. Արցախի ԱԽ
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով
10:15
29 Օգոստոսի 2022
Ստեփանակերտում նշել են Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի ուղղությունը
Ստեփանակերտում նշել են Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի ուղղությունը
17:57
26 Օգոստոսի 2022
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակման լուրին Բաքվի կտրուկ արձագանքին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակման լուրին Բաքվի կտրուկ արձագանքին
10:15
26 Օգոստոսի 2022
Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում. Արցախի ՏԿԵ նախարար
Նոր երթուղու ժամանակավոր հատվածը շրջանցում է Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը
22:52
25 Օգոստոսի 2022
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ
17:16
25 Օգոստոսի 2022
Ստեփանակերտում պայթյուն է որոտացել
Ստեփանակերտում պայթյուն է որոտացել
11:40
25 Օգոստոսի 2022
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է
13:47
24 Օգոստոսի 2022
Սարսանգի ջրամբարի մոտ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են ջրային ռեսուրսների օգտագործման տարբերակները
Սարսանգի ջրամբարի մոտ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են ջրային ռեսուրսների օգտագործման տարբերակները
12:49
24 Օգոստոսի 2022
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակը
14:35
23 Օգոստոսի 2022
Կադրեր արցախյան Աղավնոյից. բնակավայրը կփոխանցվի Ադրբեջանին (ՖՈՏՈ)
Կադրեր արցախյան Աղավնոյից. բնակավայրը կփոխանցվի Ադրբեջանին. ՖՈՏՈ