ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հումանիտար բեռներ տեղափոխող ՌԴ ԱԻՆ երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից շարժվել է դեպի Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է
ՏԱՍՍ–ը` հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը։
Загружается новость ... "Лево"
«Ռոստովի մարզում ձևավորված երկրորդ շարասյունն արդեն շարժվում է Կրասնոդարի երկրամասի տարածքով։ Այսօր այն կանցնի 630կմ ճանապարհ` հասնելով նշանակման վայր։ Ընդհանուր առմամբ գործարկվել է 35 միավոր տեխնիկա և մոտ 40 մարդուց բաղկացած անձնակազմ», – նշել են մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունից հայտնել են, որ ՌԴ ԱԻՆ առաջին շարասյունը Ստեփանակերտ կհասնի նոյեմբերի 21–ի ցերեկը։
«Այս պահին այն պետք է անցնի ընդամենը 70կմ», – ավելացրել են մամուլի ծառայությունից։
ԱԻՆ–ի շարասյունները Ստեփանակերտ են տեղափոխում ընդհանուր առմամբ 345 տոննա հումանիտար օգնություն` շինանյութ, որը նախատեսված է սոցիալական ենթակառուցվածքի և տուժած բնակչության տների վերականգնման համար։–0–