ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր են քննարկել
15:26
20 Հուլիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն երեքշաբթի հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտությանկարգավորմանը վերաբերող ակտուալ հարցեր` հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների` 2020թ.–ի նոյեմբերի 9–ի և 2021թ.–ի հունվարի 11–ի պայմանավորվածությունները։–0–
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ