ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն առանձնազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանների` Վաղարշակ Հարությունյանի և Փոլատ Բյուլբյուլօղլուի հետ: Այս մասին հայտնում է
Առաջին լրատվականը' հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
Քննարկվել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում ամբողջությամբ: Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման կարևորությունը: