627.41
6.87
520.63
+24
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյանը պատմեց Արցախի պատերազմում հայկական կողմի ամենաձախողված օպերացիայի մասին

00:29
05 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5–րդ ալիքին տված հարցազրույցում պատմել է օպերացիաներից մեկի մասին, որը, իր կարծիքով, ամենաձախողվածն էր հայկական կողմի համար Արցախի պատերազմում։

Նա նշել է, որ հայկական ճակատը հյուսիսում և հարավում չդիմացավ, հակառակորդը մխրճվեց մեր առաջնագծով։

Նրա խոսքով, հյուսիսում հաջողվեց կանգնեցնել և նոր բնագիծ կառուցել Մատաղիսի շրջակայքներով, Թարթառ գետի աջափնյա բարձրունքների վրա և հյուսիս` դեպի «Եղնիկների» դիրքերը;

Загружается новость ... "Право"

«Հարավում ընդամենը 14 կմ–ի վրա մենք չդիմացանք, հենց առաջին, երկրորդ օրը հետ քաշվեցինք։ Եվ այդ 14կմ–ով ադրբեջանցիները զարգացրեցին իրենց գրոհը, հետո ճյուղավորվեցին դեպի Ջեբրաիլ, հյուսիս, դեպի Հադրութ, Խուդաֆերին, Կուբաթլու, Զանգելան։ Ամբողջ այդ ընթացքում մենք չկարողացանք նոր բնագիծ ձևավորել։ Պատճառը` ինչու՞, որովհետև փորձել են մի ռազմական օպերացիա իրականացնել, որը շատ կասկածելի էր այն ժամանակ մի շարք զինվորականների համար։ Դա նույն այն օպերացիան էր, որի մասին վարչապետը հրճվանքով պատմում էր հոկտեմբերի 7–ին ՌԲԿ–ին տված հարցազրույցի ժամանակ` «կորպուսը շրջապատեցինք, ջախջախեցինք, և սա կփոխի ամբողջությամբ»», – ասել է նա։

Քոչարյանը հայտարարել է, որ այս օպերացիան ոչ միայն համաձայնեցված էր, այլև կատարվում էր վարչապետի ուղղակի հրահանգով, որը եղել է այս պատերազմի ժամանակ հայկական ուժերի ամենից մեծ ձախողումը։

«Այդ օպերացիայի ժամանակ ջախջախվեց հարավում գործող բանակային կորպուսը և Ստեփանակերտի գունդը։ Ուղղակի ջախջախվեց։ Եվ դրանից հետո մենք չունեցանք բավարար մարտունակ ստորաբաժանումներ` նոր բնագիծ կառուցելու համար։ Մինչդեռ մարդիկ ասում էին, որ պետք է հյուսիսի պես այդ ուժերով նոր բնագիծ կառուցել և պահել, պաշտպանվել, ընդամենը պետք էր պաշտպանվել մեկ շաբաթ, 10 օր` այդ ճնշումը կանգնեցնելու համար», – նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով, բայց հայկական կողմն ընտրեց մի ճանապարհ, որը բերեց այդ ուղղությամբ ԶՈւ–ի ողնաշարի ջարդման։

«Facebook–յան լայքերը գերակայեցին առողջ տրամաբանությանը, և տվյալ օպերացիայի պարագայում մի քանի տասնյակ մարդկային կյանքեր, և մի քանի տասնյակ այնտեղ թողնված զրահատեխնիկա, շատ ծանր հետևանքներ ունեցավ ամբողջ պատերազմի համար»։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:54
03 Մայիսի 2021
Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում
Արցախի նախագահը հարցաքննվել է Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում
14:37
28 Ապրիլի 2021
Ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը. Արցախի ՄԻՊ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը. Արցախի ՄԻՊ.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:37
28 Ապրիլի 2021
Ե՞րբ և ինչպե՞ս են անհետացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները. ֆակտչեք`«Նովոստի–Արմենիա»–ից
Ե՞րբ և ինչպե՞ս են անհետացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները. ֆակտչեք`«Նովոստի–Արմենիա»–ից
14:47
27 Ապրիլի 2021
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել հակատանկային ականի վրա
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել հակատանկային ականի վրա
17:30
26 Ապրիլի 2021
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները.ՖՈՏՈ
21:30
23 Ապրիլի 2021
Փաշինյան. Բաքվի հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար
Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար
11:32
22 Ապրիլի 2021
Վերջին օրերին հակառակորդը սկսել է կրակել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ
Արցախի ՊԲ–ից հայտնում են, որ վերջին օրերին հակառակորդը սկսել է կրակել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
13:45
17 Ապրիլի 2021
Շոյգու.ՄԱԿ–ը չի արձագանքել Ղարաբաղն ականազերծելու հարցում օգնելու առաջարկին
Շոյգուն հայտարարել է, որ ՄԱԿ–ը չի արձագանքել Ղարաբաղն ականազերծելու հարցում օգնելու առաջարկին
20:37
15 Ապրիլի 2021
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տեղանքում որոնումների ժամանակ ականի պայթյունից փրկարար ուժերի վարչության հրամանատար է վիրավորվել (ՖՈՏՈ)
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տեղանքում որոնումների ժամանակ ականի պայթյունից փրկարար ուժերի վարչության հրամանատար է վիրավորվել. ՖՈՏՈ
18:23
15 Ապրիլի 2021
Արցախի նախագահը հրավիրվելու է հարցաքննության
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրվելու է հարցաքննության
23:32
13 Ապրիլի 2021
Նոր մանրամասներ Սարուշենի բնակիչների ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին (ՎԻԴԵՈ)
Նոր մանրամասներ Սարուշենի բնակիչների ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին. ՎԻԴԵՈ
10:54
12 Ապրիլի 2021
Ադրբեջանցիները գնդացրով կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող տղամարդկանց ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները գնդացրով կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող տղամարդկանց ուղղությամբ. ՖՈՏՈ