ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։
Օպերատիվ խորհրդակցության մասին ուրբաթ տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շարունակվել է մտքերի փոխանակումը Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի, ինչպես նաև կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ», – ասել է նա, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով, հանգամանալից զրույց է տեղի ունեցել նաև կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի մասին։
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ու Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև ՌԴ նախագահի` բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։–0–