ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի։
Загружается новость ... "Лево"
Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«Նախագահը վստահ է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, և հիմա գործուն ջանքեր են գործադրվում` լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով, Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի և Արցախի հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով։
«Դուք գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են, մենք նաև մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ», – ասել է Պեսկովը։–0–