ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ ռուսական կողմն անում և անելու է իրենից կախված ամեն ինչ` Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտի համար։
Загружается новость ... "Лево"
Պուտինն այս մասին հայտարարել է կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«Դուք գիտեք, որ Ռուսաստանն անում է մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասի հակամարտությունն ավարտվի որքան հնարավոր է շուտ, որպեսզի պահպանվեն մարդկանց կյանքերը, որոնք կանգնած են միմյանց առջև, և, ցավոք, մինչև հիմա իրար տեսնում են ավտոմատների, հրացանների թիրախում ու զենք են կիրառում միմյանց դեմ», – ասել է նա։
Պուտինը վստահ է, որ նպատակներին, որոնք հետապնդում են ղարաբաղյան հակամարտության կողմերը, կարելի է հասնել նաև խաղաղ ճանապարհով։–0–