Փոփոխություններ Արցախի ԱԽ–ում և ԱԱԾ–ում. Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել

16.01.2023, 12:08
Արցախի ԱԽ–ում և ԱԱԾ–ում փոփոխություններ են տեղի ունեցել
Փոփոխություններ Արցախի ԱԽ–ում և ԱԱԾ–ում. Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, համաձայն հրամանագրերի՝

Գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Загружается новость ... "Лево"

Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Սամվել Շահրամանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։–0