ՊՆ–ն ներկայացրել է օպերատիվ տվյալներ ադրբեջանական կորուստների և Արցախում տիրող իրավիճակի մասին

27.09.2020, 22:31
ՊՆ–ն ներկայացրել է օպերատիվ տվյալներ ադրբեջանական կորուստների և Արցախում տիրող իրավիճակի մասին
ՊՆ–ն ներկայացրել է օպերատիվ տվյալներ ադրբեջանական կորուստների և Արցախում տիրող իրավիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է օպերատիվ տվյալներ ադրբեջանական կորուստների և Արցախում տիրող իրավիճակի մասին։

Загружается новость ... "Лево"

«Մարտերը դեռ շարունակվում են, և այս պահին էլ դեռ ընթանում են։ Ստուգված տվյալներով, հակառակորդը հաստատ կրում է զգալի կորուստներ։ Ճշտված տեղեկություններով՝ Ադրբեջանն ունի մոտ 200-ից ավել մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ, 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ», – ասաց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ ռազմական գործողությունները հիմնականում ընթանում են Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններով։ Նրա խոսքով, իրավիճակն, ըստ էության, շարունակում է մնալ նույնը։

Արցախում իրավիճակի սրման մասին

 Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ, ոչնչացվել է 30 տանկ, 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ։ Հայկական կողմը հայտարարել է 16 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին։

Ադրբեջանական ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–