ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը ոչ մեկի հետ չի համաձայնեցվել, այս մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարության մասին չի ասվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Загружается новость ... "Лево"
«Կարող եմ դա մեկնաբանել հետևյալ կերպ. այդ մասին որևէ բառ չկա հրապարակված հայտարարության տեքստի մեջ, այդ մասին չեն պայմանավորվել երեք կողմերը, և թուրք զինվորների տեղակայումը Ղարաբաղում համաձայնեցված չի եղել», – ասել է Պեսկովը լրագրողներին, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։
Եռակողմ հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին
հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ենթադրում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:
Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:
Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»:
Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Սահմանապահ ծառայության [ԱԴԾ] մարմինների օժանդակությամբ:
Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-