Պեսկովը` Արցախի կարգավիճակի և հակամարտության գոտում «գլխավորի» մասին
04.12.2020,
16:59
Պեսկովը խոսել է Արցախի կարգավիճակի և հակամարտության գոտում «գլխավորի» մասին

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուս խաղաղապահներն ու հումանիտար առաքելությունը համակարգում են իրենց գործողություններն Արցախում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) չկա գլխավոր, այնտեղ կա երկու կողմ, երկու հակամարտող կողմ` Հայաստանն ու Ադրբեջանը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչն ուրբաթ լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե ռուս զինվորականներն ում հետ են համակարգում իրենց գործողությունները։
Պեսկովը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «ռուսական կողմի հետ ստորագրել են» կարգավորման հայտարարություն։
«Եվ ի կատարում այդ հայտարարության դրույթների` ռուս զինվորականները, ինչպես նաև ռուսական հումանիտար առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, համակարգում են իրենց գործողություններն ադրբեջանցիների և հայերի հետ», – նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի պատկանելիության մասին` Պեսկովը նշել է, որ այն «սահմանվել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհդրի համապատասխան բանաձևերով»։
Նա նշել է, որ «ոչ մի երկիր չի փոխել» իր մոտեցումը։
Պեսկովը նաև հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ «Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչել անգամ Հայաստանը»։–0–

Загружается новость ... "Лево"