ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող էր դառնալ ԼՂ հակամարտության «օպտիմալ լուծում», հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ The Daily Telegraph թերթին տված հարցազրույցում, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«Ես կողմ եմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Սակայն խնդիրն այն է, որ բախումների գոտում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հավանության արժանանա հակամարտության բոլոր կողմերից», – ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետքէ մեծ ջանքեր գործադրի` Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու համար։
Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ Երևանն աջակցում է ԼՂ–ում խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարին։ Հայկական կողմը կարծում է, որ նման քայլը թույլ կտար դադարեցնել կրակը տարածաշրջանում,իսկ հետո նաև ամրապնդել նման ռեժիմը։–0–