+26
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը պատասխանել է «Արցախը հանձնելու մասին» մեղադրանքներին

16:07
22 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԼՂ բանակցությունների ամեն փուլից հետո մանրամասն տեղեկությունները կիսում եմ Հայաստանի իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակների հետ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

Նա ավելացրել է, որ պատրաստակամությունն է ցուցաբերել նաև այդ տեղեկատվությունը կիսել խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից:

«Մասնավորապես, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր  են տարածվել, թե պատրաստվում եմ ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին: Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս այս ընթացքում, այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի: Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով պետք է ասեմ՝ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։ Արցախը առաջին հերթին, այնտեղ ապրող մարդն է», – ասաց վարչապետը:

Загружается новость ... "Лево"

«Եթե մենք Արցախը հանձնող լինեինք 44–օրյա պատերազմից հետո տասնյակ–միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ։ Արցախը հանձնողն, ընդհակառակը, պատերազմի հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի և Արցախի հանձնումն, ըստ էության, իրականություն դարձած կլիներ։ Մենք, ընդհակառակը, աննախադեպ ծավալի ներդրումներ ենք  իրականցնում Արցախում, որովհետև Արցախը պահել նշանակում է արցախցուն պահել Արցախում: Հայաստանը պահել նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել, իսկ դա առանց խաղաղության հնարավոր չէ»,–նշեց Փաշինյանը։

Նա բացառեց, որ կստորագրվի որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման։

«Բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ, թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում` Արցախի հանրության բոլոր շերտերի հետ: Սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում», – ասել է վարչապետն` ավելացնելով, որ այս առումով հոռետեսները բերում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության օրինակը, որը ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման:

«Սա տարօրինակ համեմատություն է, որովհետև  պատերազմի ընթացքում ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պետք է որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25 հազար զինվորի կյանքը և Արցախը հայաթափումից փրկելու  համար և համեմատությունները տեղին չեն: Մյուս կողմից  մեր բոլոր քայլերը հենց դրանց են ուղղված, որ ստիպված չլինենք նմանատիպ պայմաններում որոշում կայացնել»,-ասաց վարչապետը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:47
09 Հունիսի 2022
Ադրբեջանը վերադարձրել է հունիսի 1-ին մոլորված 69-ամյա բերձորցուն (ՖՈՏՈ)
Ադրբեջանը վերադարձրել է հունիսի 1-ին մոլորված 69-ամյա բերձորցուն. ՖՈՏՈ
16:00
09 Հունիսի 2022
Լավրովը խոստացել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ-ների ներխուժման խնդիրը կլուծվի
Լավրովը խոստացել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ-ների ներխուժման խնդիրը կլուծվի
23:11
06 Հունիսի 2022
Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման
16:33
03 Հունիսի 2022
«Թարգմանության խնդիրնե՞ր». Արցախի պետնախարարը նշել է, որ ԼՂ-ի ճանաչման մասին ՀՀ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հայտարարությունն ամբողջապես չի ներկայացնում իր միտքը
«Թարգմանության խնդիրնե՞ր». Արցախի պետնախարարը նշել է, որ ԼՂ-ի ճանաչման մասին ՀՀ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հայտարարությունն ամբողջապես չի ներկայացնում իր միտքը
10:39
03 Հունիսի 2022
Արցախը բանակցություններ է վարում Հայաստանի հետ ճանաչման մասին, բայց տեղաշարժեր դեռ չկան. պետական նախարար
Արցախը բանակցություններ է վարում Հայաստանի հետ ճանաչման մասին
15:25
02 Հունիսի 2022
Գրիգորյանը նշել է, թե ինչ սկզբունքների վրա է հիմնված Երևանի դիրքորոշումն Արցախի հարցում
ԱԽ քարտուղարը նշել է, թե ինչ սկզբունքների վրա է հիմնված Երևանի դիրքորոշումն Արցախի հարցում
12:49
31 Մայիսի 2022
Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն անելու իրավունք չունեմ․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրավունք չունի անել Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն
21:12
29 Մայիսի 2022
Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Միրզոյանը դա անշրջելի փաստ է անվանել
Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Միրզոյանը դա անշրջելի փաստ է անվանել
20:16
23 Մայիսի 2022
Արցախում հանդես են եկել հայտարարությամբ Փաշինյանի, Միշելի ու Ալիևի հանդիպման արդյունքում
Արցախում հանդես են եկել հայտարարությամբ Փաշինյանի, Միշելի ու Ալիևի հանդիպման արդյունքում
14:11
23 Մայիսի 2022
Արցախում հայտնաբերվել է անհետ կորած ՀՀ քաղաքացին
Արցախում հայտնաբերվել է անհետ կորած ՀՀ քաղաքացին
20:39
19 Մայիսի 2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված, հակամարտությունը ռազմական լուծում չունի
Թրեյսիի խոսքով, ԱՄՆ-ն խրախուսում է շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ