Փաշինյանը ներկայացրել է Շուշիի անկման մանրամասները և պատմել դավաճանության մասին (ՎԻԴԵՈ)
11.11.2020,
15:20
Փաշինյանը ներկայացրել է Շուշիի անկման մանրամասները և պատմել դավաճանության մասին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Շուշիի անկման մանրամասները և պատմել դավաճանության մասին։
Facebook–յան իր էջի ուղիղ եթերում նա նշել է, որ որոշել է ներկայացնել իրավիճակը, քանի որ շատ է խոսվում Շուշիի անկման, Շուշիի շուրջ դավադրությունների մասին։
«Ես ուզում եմ ասել, որ Շուշիի անկումից հետո 2 անգամ Շուշին ետ վերադարձնելու փորձեր են արվել: Մեկ անգամ այն ձախողվել է ամբողջությամբ, մյուսի դեպքում մի ջոկատին հաջողվել է ներս մտնել Շուշի, և ամբողջ լրատվական հակասությունները կապվում էին հենց սրա հետ, որովհետև մեկ օր Շուշին, ըստ էության, անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մեր կողմից եղավ փորձ, որ Շուշին ազատագրենք, ինչը ձախողվեց: Հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի, բայց մեծ հաշվով, ցավոք, իրադրությունն էդ առումով չի հաջողվել փրկել», – ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ դավադրությունների մասին խոսակցություններն արդեն քաղաքական մակարդակ են տեղափոխվում։
«Երեկ, օրինակ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է արել, որ Շուշիի շուրջ դավադրություններ են եղել, երբ ինձ առաջարկել են փաստաթուղթը ստորագրել, ես չեմ համաձայնել և համաձայնվել եմ միայն երբ Շուշին կորսված է եղել: Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է, որը կոնկրետ փաստերով է արձանագրվում։ Ասվում է, որ իբր հոկտեմբերի 28–ին ՌԴ–ն պատրաստ էր խաղաղապահ մտցնել։ Այս պնդում է կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22–ին ռուսական ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ես հայտարարել եմ, որ կողմ եմ ռուսական խաղաղապահների տեղակայմանը, նույնը ես կրկնել եմ հոկտեմբերի 25–ին հնդկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Եթե դավադրության մասին ենք խոսում կամ պատճառների, եկեք նաև արձանագրենք մի այսպիսի փաստ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու այդ ջոկատը, հետո մենք տեսանք ռեպորտաժ՝ հանդիպում կամավորականների հետ, տեսանք կամուֆլյաժով «Նիվաներ», «Վիլիսներ», և այլն, բայց այդպես էլ, կարծես թե, չտեսանք կամավորական ջոկատ` առավել ևս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս», – ասաց նա:
Փաշինյանը հարցադրում արեց. գուցե եթե բավարար ռեզերվներ լինեին, հնարավոր կլիներ Շուշին պահել:
«Թերևս սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին: Դե սա մի փոքրիկ սիմվոլիկ, բայց, իհարկե, սիմվոլիկ չէ։ Եթե այդ ջոկատը պատրաստ լինել ՊԲ հրամանատարների տրամարդության ներքո, կարծում եմ, որ նա կօգտագործեր այդ ջոկատը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որպեսզի նրանք օգնեն Շուշի մուտք գործած մեր խմբին և ամրացնեն այդ խմբի հաղթանակը։ Բայց քանի որ ինչ–ինչ պատճառներով հրապարակային հայտարարություններին չհետևեց գործողություն, վարկած է, որ սրա մեջ կարող է դավադրություն լինել։ Գուցե «Նիվաները», «Վիլիսները», ջոկատները ոչ թե Շուշիում գործունեություն ծավալելու համա՞ր են ձևավորվել, այլ Հայաստանո՞ւմ: Եթե այդպես է, ապա այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչը, իհարկե, անպայման տեղի կունենա» – ասաց վարչապետը:–0–

Загружается новость ... "Лево"