ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան, և դա կարող են լինել ռուս խաղաղապահները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ համար ընդունելի է խաղաղապահների մտցնումը։ Կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի մասին Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի այդ հարցի շուրջ Հայաստանի ունեցած պատկերացումների հետ։ Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ ևս փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և Հայաստանի հետ։ Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքների հետ, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահական ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը», – ասել է Փաշինյանը հինգշաբթի
Ինտերֆաքսին տված հարցազրույցում։–0–