Փաշինյանը կհանդիպի Ալիևին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում

14.02.2020, 20:05
Մյունխենում տեղի կունենա Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը
Փաշինյանը կհանդիպի Ալիևին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մյունխենի Անվտանգության համաժողովում վաղը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով մոտ 45 րոպեանոց քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն:

Քննարկումը, մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին, այն վարելու է Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:–0–