607.41
6.66
506.98
+2
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի, այդ թվում` ՀՀԿ–ի հետ

16:30
12 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը երկուշաբթի հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

Загружается новость ... "Лево"

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն Հայրենիքի» կուսակցության ղեկավար, պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։ Ինչպես հայտարարել են հանդիպման մասնակիցները, օրակարգում Արցախում տիրող իրավիճակն էր։

Ինչպես հանդիպման ավարտից հետո նշել է ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հանդիպումը կրում էր միայն տեղեկատվական բնույթ, որի ժամանակ կուսակցության յուրաքանչյուր ներկայացուցիչ ներկայացրեց իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա մենք արդեն ներկայացրել ենք 13 կուսակցությունների հայտարարությունը, որոնք կողմ են ռազմավարական դաշինքի կնքմանը (Հայաստանի և Արցախի միջև, խմբգր.)», – ասաց Սաղաթելյանը։

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն իր հերթին ընդգծեց, որ ներկայացրել է ՀՀԿ–ի մոտեցումները Արցախում ռազմական իրավիճակի կապակցությամբ` ավելացնելով, որ քանի որ հանդիպումը փակ էր, մանրամասները չի ներկայացնի։

«Ուզում եմ միայն նշել , որ սա պատմական և կարևոր շրջան է մեր երկրի համար, և մենք չպետք է առաջնորդվենք քաղաքական շահերով և օրակարգերով», – ասել է Շարմազանովը։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն իր հերթին նշեց, որ կուսակցությունների միջև չկա միասնական դիրքորոշում, օրինակ իր կուսակցությունը Հայաստանի և Արցախի միավորման կողմնակիցն է, սակայն եթե կա անվտանգության հարց, ապա այն դեմ չէ անկախության ճանաչմանը։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:49
01 Դեկտեմբերի 2020
Արցախի նախագահը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել պաշտպանության ոլորտում սպասվող փոփոխությունները
Արցախի նախագահը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել պաշտպանության ոլորտում սպասվող փոփոխությունները
20:42
01 Դեկտեմբերի 2020
Լավրովը հայտնել է «օբյեկտիվ դժվարությունների» մասին գերիների և Արցախում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացում
Լավրովը հայտնել է «օբյեկտիվ դժվարությունների»  մասին գերիների և Արցախում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացում
20:01
01 Դեկտեմբերի 2020
Հայտնի է, թե ով է վերահսկում Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով է վերահսկում Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
17:55
01 Դեկտեմբերի 2020
Արցախի նախագահը պատրաստակամություն է հայտնել Հայկ Խանումյանի հետ կիսելու երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել Հայկ Խանումյանի հետ կիսելու երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը
13:56
01 Դեկտեմբերի 2020
Ռեպորտաժ է հրապարակվել Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքում տիրող իրադրության մասին (ՎԻԴԵՈ)
Ռեպորտաժ է հրապարակվել Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքում տիրող իրադրության մասին. ՎԻԴԵՈ

13:28
01 Դեկտեմբերի 2020
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախի վերականգնման մեջ ՌԴ մասնակցությունը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախի վերականգնման մեջ ՌԴ մասնակցությունը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը
11:49
01 Դեկտեմբերի 2020
Արցախի նախագահն առաջարկել է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել
Արցախի նախագահն առաջարկել է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել
11:12
01 Դեկտեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահները վնասազերծել են մոտ 1 հազ. պայթուցիկ առարկա
Արցախում ռուս խաղաղապահները վնասազերծել են մոտ 1 հազ. պայթուցիկ առարկա
22:48
30 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է տեղի ունենում Բերձորում․ մեկնաբանում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը
Ի՞նչ է տեղի ունենում Բերձորում․ մեկնաբանում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը
17:52
30 Նոյեմբերի 2020
ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ
ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ
17:25
30 Նոյեմբերի 2020
«Բերձորի ինտրիգը». WarGonzo-ն ցույց է տվել էքսկլյուզիվ կադրեր Արցախից (ՎԻԴԵՈ)
«Բերձորի ինտրիգը». WarGonzo-ն ցույց է տվել էքսկլյուզիվ կադրեր Արցախից. ՎԻԴԵՈ
16:04
30 Նոյեմբերի 2020
Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց․ Արայիկ Հարությունյան (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ. ՖՈՏՈ