Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Ղարաբաղում Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված մտահոգությունների մասին
17:00
09 Դեկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Լաչինի միջանցքի փակման թեման։
«Վստահ եմ, որ դուք տեղեկացված եք, որ վերջերս անգամ փակվել է Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում շատ մեծ մտահոգություններ ունեն այս առնչությամբ»,- ասել է Փաշինյանը։
Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել է:-0-
՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը
Ռուբեն Վարդանյանը BBC հեռուստաընկերության Hard Talk ծրագրում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ արցախահայերը շատ վճռական են տրամադրված մնալու իրենց հայրենիքում
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով