Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը սանձելու համար
28.09.2020,
23:39
Փաշինյանը հեռախոսսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` կոչ անելով գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը սանձելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
ՀՀ վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում:
Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում:
«Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գերմանիայի կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:–0–
Загружается новость ... "Лево"