ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Վարչապետ Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ:
Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ:
ՀՀ վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը:–0–