Փաշինյանը Մակրոնի հետ զրույցում նշել է Արցախի միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը

20.11.2020, 00:44
Փաշինյանը Մակրոնի հետ զրույցում նշել է Արցախի միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը
Փաշինյանը Մակրոնի հետ զրույցում նշել է Արցախի միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությւոնը:

Загружается новость ... "Лево"

Զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը:

«Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը: Քննարկվել է վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը և նշվել Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու իրավիճակի հետագա լիցքաթափումը:

Այդ առումով ՀՀ վարչապետը նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը:–0–