584.78
6.68
494.78
+32
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին հայտնել է ադրբեջանական գործողություններում Թուրքիայի ներկայության մասին

00:56
29 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնությամբ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
16 Հուլիսի 2021
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել Շուշիից, ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել Շուշիից, ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին
13:44
14 Հուլիսի 2021
Արցախի ՊԲ–ն հերքում է Շուշիի մատույցներում կրակ բացելու մասին Ադրբեջանի մեղադրանքները
Արցախի ՊԲ–ն հերքում է Շուշիի մատույցներում կրակ բացելու մասին Ադրբեջանի մեղադրանքները
10:10
14 Հուլիսի 2021
Շուշիի մոտ կրակոցներ են հնչել. ՄԻՊ–ը մանրամասներ է ներկայացրել
Շուշիի մոտ կրակոցներ են հնչել. ՄԻՊ–ը մանրամասներ է ներկայացրել
14:05
13 Հուլիսի 2021
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Շուշի.ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Շուշի
20:33
09 Հուլիսի 2021
Այսօր Հադրութի շրջանից տարհանվել է 3 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1601 աճյուն․ԱԻՊԾ
Այսօր Հադրութի շրջանից տարհանվել է  3 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1601 աճյուն
19:49
09 Հուլիսի 2021
Մեր օրակարգում հարցերի հարցը Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրն է. Նիկոլ Փաշինյանն՝ Արայիկ Հարությունյանին (ՎԻԴԵՈ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ.ՎԻԴԵՈ
15:30
07 Հուլիսի 2021
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի. ՄԻՊ–ը թարմ տվյալներ է ներկայացնում
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի. ՄԻՊ–ը թարմ տվյալներ է ներկայացնում
11:15
02 Հուլիսի 2021
Սոցիալական ցանցերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ. ՄԻՊ–ը դիմում է արցախցիներին
Սոցիալական ցանցերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ. ՄԻՊ–ը դիմում է արցախցիներին
12:19
01 Հուլիսի 2021
Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու.Բեգլարյան (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր հայտարարեց, որ շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու.Բեգլարյան (ՎԻԴԵՈ)
13:16
28 Հունիսի 2021
Ադրբեջանից և Թուրքիայից զանգում են արցախցիներին. ԱՀ ԱԱԾ–ի հայտարարությունը
Ադրբեջանից և Թուրքիայից զանգում են արցախցիներին. ԱՀ ԱԱԾ–ն զգուշացնում է
14:25
23 Հունիսի 2021
Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ղարաբաղի հարցում պայմանավորվածությունների իրականացումը
Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ղարաբաղի հարցում պայմանավորվածությունների իրականացումը
12:35
23 Հունիսի 2021
Պուտինը վճռորոշ է համարել Ռուսաստանի ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վճռորոշ էր