Փաշինյանն Արցախի նախկին նախագահների հետ քննարկել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
20.10.2020,
14:22
Փաշինյանն Արցախի նախկին նախագահների հետ քննարկել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։
Արցախում իրավիճակի սրացման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:\
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 500-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։
Հոկտեմբերի 18–ին ժամը 00։00–ին ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը: Սակայն Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունն ու անցել հարձակման։–0–